ՀԷՑ-ի պետականացումից հետո Դատախազությունում լույսերը լավ չեն աշխատում. Միքայել Աջապահյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործում առկա ապացույցների հետազոտումը։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։