Փեզեշքիանն ու Պուտինը Հարավային Կովկասում զարգացումներն են քննարկել

Լուրեր

15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ զույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին:

Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

«Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումներին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ընդլայնելու ռուս-իրանական համագործակցությունը տարբեր ոլորտներում և պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Իրանի նախագահականի հաղորդմամբ էլ՝ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Ալյասկայի բանակցությունների արդյունքներից՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կնպաստեն Ուկրաինայի ճգնաժամի արագ կարգավորմանը։

Իրանի նախագահը նաև խոստացել է անձամբ վերահսկել Ռեշտ-Աստարա երկաթուղու արագացված շինարարությունը, որը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցը Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի միջև այլ երկկողմ համաձայնագրերի կնքման գործում։ Նա նշել է տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների (ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ը) կարևորությունը՝ որպես անդամ պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարթակներ՝ միակողմանիության դեմ պայքարելու համար։

Փեզեշքիանը նշել է Հայաստան իր վերջին այցը, որտեղ, ըստ իրանական կողմի հաղորդագրության, նա հավաստիացում է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ Թեհրանի մտահոգությունները լիովին հաշվի են առնվել պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ քննարկումներում և համաձայնագրերում։

Փեզեշքիանը պաշտպանել է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ 3+3 երկխոսության շրջանակը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ։

Ըստ իրանական կողմի՝ ՌԴ նախագահը Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես կառուցողական և կայուն բարելավվող՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրի 11% աճը ընթացիկ տարվա առաջին կեսին։ Պուտինը նաև նշել է փոխադարձ նախագծերում առաջընթացը, այդ թվում՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու կարևոր շինարարությունը և Բուշերի ատոմակայանի շուրջ համագործակցության գոհացուցիչ առաջընթացը՝ նշելով, որ այս էլեկտրակայանի համար նոր վառելիքի փոխանցումը նույնպես ընթացքի մեջ է։

Նա հաստատել է Ռուսաստանի ամուր աջակցությունն ուրանի հարստացման Իրանի իրավունքին՝ այն անվանելով իրենց գործընկերության հիմնական և էական կողմը։ Պուտինը հույս է  հայտնել, որ ՄԱԿ-ի 2231 բանաձևի շուրջ բանակցությունները կհասնեն բարենպաստ ավարտի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի