Կիևին ՆԱՏՕ-ի անդամակցությանը մոտ անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ․ Գերմանիայի ԱԳ նախարար

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները պետք է «շատ մոտ» լինեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չենք կարող պահանջել Ուկրաինայից լրջորեն մտածել տարածքային զիջումների մասին, եթե այն հնարավորինս շատ պետություններից չստանա իրական անվտանգության երաշխիքներ, որ առնվազն մնացած մասը [ուկրաինական տարածքի] անվտանգ կլինի»,- գերմանացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում dpa գործակալությունը։

Նա հույս է հայտնել, որ նման անվտանգության երաշխիքների հարցում պնդելը, ի վերջո, կհամոզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Վադեֆուլը նաև ընդգծել է՝ նման երաշխիքները սպառնալիք չեն ներկայացնի Ռուսաստանի համար:

«Այդ դեպքում սա կարող է հիմք դառնալ, որպեսզի մենք՝ Եվրոպայում, վերջապես կրկին խաղաղություն գտնենք»,- նշել է նա։

Վադեֆուլն ընդգծել է, որ ոչ միայն ԵՄ երկրները, այլև այլ երկրներ, մասնավորապես, Միացյալ Նահանգները, պետք է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրեն։ Այս պահին շուրջ 30 երկիր, այդ թվում՝ Ճապոնիան, պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինային, հավելել է նա։

Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը չպետք է դառնա «բռնապետական ​​խաղաղություն»՝ ի վնաս Ուկրաինայի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի