Փարիզում ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ` հակասեմականության «անընդունելի» մեղադրանքների պատճառով

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Փարիզում ԱՄՆ դեսպանին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի խնամի դիվանագետ Չարլզ Քուշները նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պնդելով, որ երկիրը բավարար միջոցներ չի ձեռնարկում հակասեմականության դեմ պայքարելու համար, գրում է France 24-ը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քուշների մեղադրանքներն «անընդունելի են»։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը հայտարարել է, որ կողմ է Քուշների մեկնաբանություններին։

«Դեսպան Քուշները ԱՄՆ կառավարության ներկայացուցիչն է Ֆրանսիայում և այդ դերում հիանալի աշխատանք է կատարում մեր ազգային շահերն առաջ մղելու համար»,- ասել է նա։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դեսպանին կանչելը դժգոհության պաշտոնական և հրապարակային դրսևորում է։

Քուշները, որն անշարժ գույքի գործակալ է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հայրն է։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ «Ֆրանսիան վճռականորեն մերժում է Քուշների մեղադրանքները», և որ ֆրանսիական իշխանությունները «լիովին մոբիլիզացվել են»՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո հակասեմական գործողությունների աճի դեմ պայքարելու համար՝ այդ գործողությունները համարելով «անհանդուրժելի»։ Նամակի բովանդակությունը չի հրապարակվել։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քուշների մեղադրանքները խախտում են միջազգային իրավունքը և մեկ այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու պարտավորության սկզբունքը, և «դրանք նաև չեն համապատասխանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև տրանսատլանտյան գործընկերության որակին և դաշնակիցների միջև պետք է գերակշռի վստահությանը»։

Այս վեճը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Մակրոնը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքները, թե Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրությունը հակասեմականություն է հրահրում։

Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հրեական բնակչությունն ունի, մոտավորապես 500,000 հրեա։ Դա կազմում է երկրի բնակչության մոտավորապես 1%-ը։

Դիվանագիտական ​​​​տարաձայնությունները գրանցվում են այն ​​​​ժամանակ, երբ ֆրանս-ամերիկյան հարաբերություններն այս տարի լարվածության մեջ են հայտնվել Թրամփի առևտրային պատերազմի և Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ապագայի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Ֆրանսիան, մասնավորապես, դեմ է արտահայտվել UNIFIL անունով հայտնի խաղաղապահ գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի ջանքերին, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ քվեարկությունը նշանակվել է ամսվա վերջին։

Ֆրանսիան ու ԱՄՆ-ը բաժանվել են նաև Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու հարցում, սակայն այդ բաժանումը մեղմացել է Թրամփի կողմից անվտանգության երաշխիքների աջակցության և անցյալ շաբաթ Սպիտակ տանը Մակրոնի և այլ եվրոպացի առաջնորդների հետ ջերմ հանդիպման շնորհիվ։

Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին ներում է շնորհել  Չարլզ Քուշներին, որը տարիներ առաջ մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու և քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ կատարելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի