ՀՀ բանկերը սկսել են հաշվեհամարներ բացած ռուսաստանցիների տվյալները հավաքագրել՝ ՌԴ-ի հետ փոխանակման համար

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բանկերն ու բրոքերները սկսել են հարկային ռեզիդենտության տվյալներ  խնդրել հայկական հաշիվներ ունեցող ռուս հաճախորդներից, գրում է Meduza-ն։

Ըստ ՌԲԿ-ի՝ տվյալների հավաքագրման նպատակն է նախապատրաստվել Ռուսաստանի հետ ֆինանսական տեղեկատվության առաջին ավտոմատ փոխանակմանը, որը մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերից։ Սա նշանակում է, որ Հայաստանում ռուսաստանցիների ակտիվների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ՌԴ Դաշնային հարկային ծառայությանը։

Frank Media-ի Հայաստանի ֆինանսական շուկայի աղբյուրը հաստատել է, որ ֆինանսական հաստատությունները պահանջ են ստանում տեղական կարգավորող մարմիններից: Եթե տեղեկատվությունը չի տրամադրվում, հաշիվների սպասարկումը դադարեցվում է։

NSV Consulting-ի կառավարող գործընկեր Սերգեյ Նազարկինը Հայաստանն անվանել է «հետխորհրդային տարածքում ռուսաստանցիների շրջանում ամենաճանաչվածը արտասահմանյան հաշիվներ բացելու համար»։ Նրա խոսքով՝ դրանք ոչ միայն բանկային, այլև բրոքերական հաշիվներ են, «քանի որ ռուսաստանցիները հայկական ենթակառուցվածքներն օգտագործում են արժեթղթերի առևտրի համար»։

Ֆինանսական փոխանակումն իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ստանդարտին համապատասխան։ Հայաստանը «Հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման մասին» կոնվենցիան վավերացրել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։

Հայաստանը պարտավորվել է մինչև 2025 թվականի սեպտեմբերը ներդնել ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակում։ Հայաստանը տարեկան մեկ անգամ կփոխանակի բանկային հաճախորդների ֆինանսական հաշիվները մոտ 120 երկրների հետ։

Ռուսաստանը մասնակցում է ֆինանսական տեղեկատվության փոխանակմանը 2018 թվականից։ Սակայն 2022 թվականին Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց հետո եվրոպական երկրների մեծ մասը փակել է այդ փոխանակումը (այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Բալթյան երկրները և շատ ուրիշներ)։ Ռուսաստանն իր հերթին բացառել է այդ երկրներն իր ցուցակից։

Factor TV-ն փորձել է այս տեղեկության իսկության մասին տվյալներ ստանալ ՀՀ Կենտրոնական բանկից։ Կառույցից մեզ հորդորեցին դիմել գրավոր հարցմամբ։ Պատասխանը կհրապարակենք այն ստանալուն պես։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի