Հունգարիայի ԱԳՆ-ն Զելենսկիին կոչ է արել դադարեցնել «Դրուժբա» նավթամուղի հետ կապված «սպառնալիքները»․ Կիևն արձագանքել է

Լուրեր

05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիhան իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին հորդորել է «չհրամայել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին, թե ինչ անի կամ ասի», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Անհրաժեշտ չէ [հրամայել] Ուկրաինայի նախագահին ասել, թե երբ ինչ ասի կամ անի։ Նա Ուկրաինայի նախագահն է, այլ ոչ թե Հունգարիայի»,- գրել է Սիբիհան X սոցիալական ցանցում։

Վեճի պատճառը Սիյարտոյի արձագանքն է Զելենսկիի հայտարարությանը Ուկրաինայի անկախության 34-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Զելենսկին ակնարկել էր, որ «Դրուժբա» նավթամուղին հարվածներն ուղղակիորեն կապված են Հունգարիայի դիրքորոշման հետ՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։

«Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի և Հունգարիայի միջև բարեկամությանը։ Եվ հիմա «Դրուժբա»-ի գոյությունը կախված է Հունգարիայի դիրքորոշումից»,- ասել է Զելենսկին։

Հունգարիայի ԱԳ նախարարն Ուկրաինայի ղեկավարի այս խոսքերը ընկալել է որպես սպառնալիք։

«Զելենսկին օգտագործել է Ուկրաինայի ազգային տոնը՝ Հունգարիային սպառնալու համար։ Մենք կտրականապես մերժում ենք Ուկրաինայի նախագահի սպառնալիքները»,- գրել է Սիյարտոն X-ում, միաժամանակ, Զելենսկիին կոչ անելով «վերջ դնել անխոհեմ հարձակումներին» Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա։

Մեկնաբանելով Սիյարտոյի՝ էներգետիկ անվտանգության մասին խոսքերը՝ Անդրեյ Սիբիհան իր հերթին կոչ է արել Հունգարիային դիվերսիֆիկացնել իր նավթի մատակարարումները և «անկախանալ Ռուսաստանից, ինչպես մնացյալ Եվրոպան»։

Հավելենք, որ օգոստոսի լույս 18-ի գիշերն Ուկրաինայի զինված ուժերը հարված էին հասցրել ՌԴ Տամբովի մարզում գտնվող Նիկոլսկայա նավթամուղային կայանի վրա, որի հետևանքով «Դրուժբա»-ի գլխավոր նավթամուղով նավթի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել էր։

Հունգարիան և Սլովակիան օգոստոսի 19-ի երեկոյան հայտնել են խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Դրուժբա»-ի  ամենամեծ հանգույցի՝ Բրյանսկի մարզում գտնվող «Ունեչա» կայանի վրա։

ՌԴ-ից Հունգարիա նավթի մատակարարումները դարձյալ ժամանակավորապես դադարեցվել էին։ Օգոստոսի 21-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել էին «Ունեչա» կայանի վրա. ներկայում նավթը խողովակաշարով չի մատակարարվում Հունգարիա և Սլովակիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի