Լիլիթ Մակունցի պատվին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ, հրաժեշտի ընդունելություն է կազմակերպվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ․ հայտնում են դեսպանությունից։

«Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր հրաժեշտի խոսքում, անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, դեսպան Մակունցը հայտնեց իր խորը երախտագիտությունը։ Նա ընդգծեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։

Դեսպան Մակունցը նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի։

Դեսպանն իր անկեղծ երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին և իր բոլոր գործընկերներին՝ շարունակական աջակցության համար, վերահաստատեց հայ-ամերիկյան կապերի ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, կարևորեց հայ համայնքի ներդրումը տասնամյակների ընթացքում։

Դեսպանը նաև իր խորին շնորհակալությունը հայտնեց դեսպանության անձնակազմին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար, ինչպես նաև իր ընտանիքին՝ իր ծառայության ողջ ընթացքում ցուցաբերած անսասան աջակցության համար։

Երեկոն ամփոփվեց խորհրդանշական պահով. դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվեց «Գերազանցության մեդալով»՝ ի նշան իր չորս տարվա անբասիր ծառայության և Հայաստանի Հանրապետության և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման»,- ասված է հաղորդագրությունում։