Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի
Հասարակություն
23.08.2025 | 15:55
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։