Իտալիայում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել՝ «Հյուսիսային հոսք»-երի պայթյունին մասնակցության կասկածանքով

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Իտալիայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն՝ «Հյուսիսային հոսք»-երի պայթյունին մասնակցության կասկածանքով: Այս մասին հայտնել է Գերմանիայի դաշնային դատախազությունը, փոխանցում է Current time-ը։

Իտալական Ռիմինիում նրան ձերբակալել են 2025 թվականի օգոստոսի 18-ին Գերմանիայում դատավորի կողմից տրված ձերբակալության եվրոպական օրդերի հիման վրա:

Ուկրաինայի քաղաքացին մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ պայթյուններ կատարելը, դիվերսիա իրականացնելը և կառույցներ ոչնչացնելը։ Հետաքննության տվյալներով՝ Սերգեյ Կ.-ն այն խմբում է եղել, որի անդամները 2022 թվականի սեպտեմբերին պայթուցիկ սարքեր են տեղադրել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա: Գերմանիայի դատախազությունը ենթադրում է, որ ձերբակալվածը գործողության համակարգողներից մեկն է եղել:

Իտալիայից արտահանձնվելուց հետո նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվի:

Պայթյունների հետևանքով «Հյուսիսային հոսք»-երի չորս ճյուղերից երեքն անդառնալիորեն վնասվել են: Խողովակաշարի պայթյունի գործում ներգրավված են մեկ կին և հինգ տղամարդ: Նրանց թվում, ենթադրաբար, կան երեք ուկրաինացի ջրասուզորդ-հրահանգիչներ, այդ թվում՝ Վլադիմիր Ժուրավլյովը:

Ըստ քննիչների՝ 2022 թվականի սեպտեմբերին նրանք Andromeda զբոսանավով դուրս են եկել Ռոստոկի Հոհե Դյունե նավահանգստից, այնուհետև կանգ են առել Ռյուգեն, Բորնհոլմ, Քրիստիանսյո, Սանդհամն և Կոլոբժեգ կղզիներում, որից հետո վերադարձել են Ռոստոկ։ Նավարկության ընթացքում ջրասուզակները, ենթադրաբար, պայթուցիկներ են ամրացրել խողովակաշարերին։

The Wall Street Journal-ը պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանություն է տվել գազատարները պայթեցնելու գործողությանը, իսկ հետո ապարդյուն փորձել է չեղարկել այն, երբ ամերիկյան ԿՀՎ-ն իմացել է այդ մասին։ Պարբերականի տվյալներով՝ Զելենսկին հրահանգել է Ուկրաինայի զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին չեղարկել գործողությունը, սակայն, ենթադրաբար, գեներալը չի ​​կատարել հրամանը և շարունակել է նախապատրաստական ​​աշխատանքները։ Լրագրողների հետ զրույցում Զալուժնին ասել է, որ ոչինչ չգիտի գործողության մասին։ Կիևը հերքում է իր մասնակցությունը դիվերսիային։