«Հարցազրույց տվեցի 168-ին, կոչ արեցի հեղաշրջման». հրապարակվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Երևանի քրեական դատարանում շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ապացույցների հետազոտումը: Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը հրապարակեց Աջապահյանի օրագրի բովանդակությունը:

Նշենք որ իրավապահները օրագիրը հայտնաբերել էին արքեպիսկոպոսի կեցավայրում իրականացված խուզարկությամբ նրա համակարգչում։

Օրագրում Աջապահյանը նշումներ է կատարել այն մասին, թե որ օրը որ լրատվամիջոցին է հարցազրույց տվել, դրանք որքան դիտում են ունեցել, արձանագրել, որ հարցազրույցներից մեկն, օրինակ, ունեցել է 60 հզ, մեկ այլ հարցազրույց՝ 100, մեկ ուրիշը՝ 120 հզ դիտում: 2024 թվականի փետրվարի 7-ին օրագրում առկա է հետևյալ գրառումը. «Այսօր հարցազրույց տվեցի 168-ին, որտեղ քննադատեցի իշխանությանը՝ կոչ անելով հեղաշրջման»:

Ըստ մեղադրանքի կողմի՝ Աջապահյանը ցանկացել էր, որ իր խոսքը լայն զանգվածներին հասանելի դառնալ. այս օրագրում հարցազրույցների դիտումների մասին հետաքրքրվածությունը ցույց է տալիս նրա դիտավորությունը: Պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը դիտարկեց, որ ցանկացած անձ, որը հարցազրույց է տալիս, հետաքրքրվում է թե որքան անձ է դիտել այն: Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ առհասարակ իր պաշտպանյալի կեցավայրում իրականացված խուզարկությունն ու դրա արդյունքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան