Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա չեզոք Եվրոպայում

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար լավագույն վայրը համարում է եվրոպական որևէ երկիրը։

«Մենք կարծում ենք, որ արդարացի է, և եվրոպացիները պնդել են այդ հարցում, որ հանդիպումը տեղի ունենա չեզոք Եվրոպայում, որովհետև Ուկրաինայում պատերազմը նաև եվրոպական մայրցամաքում է։ Ես ասացի, որ մենք համաձայն ենք։ Շվեյցարիա, Ավստրիա՝ մենք համաձայն ենք»,- ասել է նա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին հավելել է՝ Ուկրաինան դեմ չէ նաև հանդիպումը Թուրքիայում անցկացնելուն։ Միաժամանակ, նա կտրականապես մերժել է գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է Հունգարիային, ըստ Զելենսկիի՝ «այսօր դա հեշտ չէ», քանի որ այս երկիրը դեմ է Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում աջակցելուն։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում նշել է այլ հավանական վայրեր՝ Վատիկան և Սաուդյան Արաբիա։