Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անցած մեկ օրում բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

-66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու,
-14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
-6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
-3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
-2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, մարդու առևանգման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, փաստաթղթի կեղծիքի։
-Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, հողամասի ինքնակամ զավթման, սուտ մատնության, ինքնիրավչության, հողը փչացնելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-2 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`