Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

09.04.2026 | 16:50
Ջրանջատում Արմավիրի մարզում
09.04.2026 | 16:42
Իրանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ
09.04.2026 | 16:34
Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի հրադադարի վերաբերյալ
09.04.2026 | 16:27
Մայր Աթոռն արձագանքել է Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ նախընտրական խոստմանը
09.04.2026 | 16:25
Ձևակերպել է քիչ, վճարել՝ շատ․ ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել․ ՔԿ
09.04.2026 | 16:16
Նեթանյահուն զգուշացնում է՝ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին» որտեղ անհրաժեշտ է
09.04.2026 | 16:03
ԱԺ նախագահն ու Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծին
09.04.2026 | 15:55
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր
09.04.2026 | 15:44
Թեհրանում բազմություն է հավաքվել Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությանը
09.04.2026 | 15:35
Անկարան մանրամասներ է հայտնում Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից
09.04.2026 | 15:31
Ո՞ր ակումբներն են ամենաշատը վստահում երիտասարդ ֆուտբոլիստներին
09.04.2026 | 15:26
ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի անդամները Հայաստանում են արտագնա նիստի անցկացման կապակցությամբ
09.04.2026 | 15:19
Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվել է
09.04.2026 | 15:18
ԱՊՀ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ կառույցից դուրս գալու հնարավորությունը
09.04.2026 | 15:10
Արտեմ Ասատրյանը և Արման Սահակյանը ազատ են արձակվել // Անտոկոս վարկեր կտրամադրվեն գյուղացիներին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, շարունակվում է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին (աշխարհիկ անունը՝ Վազգեն Գալստանյան) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ « նա, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»:

Այս գործով մեղադրյալի աթոռին է ևս 17 անձ՝ Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Աղվան Արշակյանը, Արա Ռոստոմյանը, Արման Իսրայելյանը, Արմեն Ալեքսանյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Գալստյանը, Իգոր Սարգսյանը, Լիդյա Մանթաշյանը, Կարո Օկումուշյանը, Հրայր Հակոբյանը, Միհրան Մախսուդյանը, Տիգրան Գալստյանը, Տիգրան Թոփալյանը, Վահագն Չախալյանը, Հայկ Շահնազարյանը։ Նրանք բոլորը մեղադրվում են նույն հոդվածներով, ինչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, այսինքն՝ ահաբեկչություն, ինչպես նաև իշխանությունը զավթելը նախապատրաստելը։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին իրավապահները միաժամանակ խուզարկություններ են սկսել «Սրբազան շարժում» անունը ստացած շարժան անդամների բնակարաններում, որից հետո շարժման անդամները, որոնց թվում՝ վերը նշված մեղադրյալները ձերբակալվել են ու Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ներգրավվել որպես մեղադրյալ։ Այսօր գործով նախնական դատալսումներ են, որի շրջանակներում կքննվի նաև մեղադրյալների խափանման միջոցի հարցը։

Արաքս Մամուլյան