Հայաստանում ԵՄ առաքելությունը հանդիպել է Տավուշի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
20.08.2025 | 23:03
ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպել են Տավուշի փոխմարզպետին և Իջևանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքապնետերին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:
«Քննարկել ենք առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ համագործակցությունը մնում է ԵՄ առաքելության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի կարևոր մասը»,-ասված է գրառման մեջ: