«Եվրատեսիլ 2026»-ը կանցկացվի Վիեննայում

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

«Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Վիեննայում, հայտնել է ավստրիական ORF հեռարձակողը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ավստրիայի մայրաքաղաքը մրցույթը հյուրընկալելու պայքարում  գերազանցել է Ինսբրուքին։

ORF-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Վայսմանը նշել է, որ և՛ Վիեննան, և՛ Ինսբրուքը ներկայացրել են միջոցառման համար համոզիչ գաղափարներ։

«Ուշադիր վերլուծությունից և ժյուրիի միաձայն գնահատականի հիման վրա ORF-ը եկել է այն եզրակացության, որ Վիեննայի առաջարկն ամենագրավիչն է ոչ միայն ենթակառուցվածքների և լոգիստիկայի առումով, այլև տնտեսական տեսանկյունից»,- ասել է նա։

«Եվրատեսիլ 2026»-ի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին։

Վիեննայի քաղաքային իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ ֆինանսական առումով մրցույթը մատչելի կլինի բոլորի համար։

Ավստրիայի մայրաքաղաքը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը հյուրընկալում է արդեն երրորդ անգամ։