Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանին

Լուրեր

11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում:

«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեզ համար կարևոր է, և կարծում եմ, որ մենք պետք է առավել հստակեցնենք մեր համագործակցությունն ու կոնկրետ ծրագրեր իրականացնենք 2018-2021թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր շնորհակալությունը փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում: Վլադիմիր Պետրոսյանն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ընդլայնվեն փոխգործակցության շրջանակները Երևանի և Մոսկվայի միջև: Մոսկվայի կառավարության համար անչափ կարևոր է երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումը, և ես վստահ եմ, որ փոխգործակցության շրջանակում կգտնվեն համատեղ մոտեցումներ՝ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը: