Աֆղանստանում ավտոբուսի վթարի հետևանքով 71 մարդ է զոհվել, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ երեխաներ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում ավտոբուսի, մոտոցիկլետի և բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխա: Զոհերի մեծ մասն ավտոբուսի ուղևորներն են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

AFP-ի փոխանցմամբ՝ ավտոբուսն ուղևորվում էր Քաբուլ և տեղափոխում էր Իրանից արտաքսված աֆղան փախստականների:

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը նախ բախվել է մոտոցիկլետի, ապա՝ վառելիք տեղափոխող բեռնատարի, որից հետո բռնկվել է: Վթարի պատճառը, նախնական ստեղեկություններով, ավտոբուսի վարորդի կողմից արագության գերազանցումն ու երթևեկության կանոնների խախտումն է:

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն 2025 թվականի առաջին կեսին Իրանից և Պակիստանից վերադարձել կամ ստիպված է եղել հայրենիք վերադառնալ ավելի քան 1,2 միլիոն աֆղան, որոնք փախել են տասնամյակների պատերազմից և մարդասիրական ճգնաժամերից:

Մարտին Իրանի կառավարությունը երկրում օրինական կարգավիճակ չունեցող աֆղաններին մինչև հուլիսի 6-ը ժամանակ է տվել՝ կամավոր երկիրը լքելու համար: