«Դրուժբա»-ով նավթի մատակարարումները Սլովակիա և Հունգարիա վերսկսվել են

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Սլովակիան կրկին նավթ է ստանում «Դրուժբա» խողովակաշարով՝ ուկրաինական բանակի կողմից հրետակոծության հետևանքով առաջացած պոմպային խնդիրներից հետո: Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Գերատեսչությունն այլ մանրամասներ չի տրամադրել:

Հունգարիան նույնպես հայտարարել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսման մասին: Երկրի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն հույս է հայտնել, որ Ուկրաինան կզերծ մնա խողովակաշարի վրա հետագա հարձակումներից:

«Սա մեր պատերազմը չէ»,- ընդգծել է Սիյարտոն:

«Դրուժբա»-ի գլխավոր խողովակաշարով նավթի մղումը, որը ռուսական հումք է մատակարարում Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների, դադարեցվել էր, երբ Ուկրաինայի զինված ուժերն օգոստոսի 18-ին հարվածել էին ՌԴ Տամբովի մարզի «Նիկոլսկոյե» նավթի պոմպակայանին:

«Դրուժբա»-ն Ռուսաստանից Եվրոպա արտահանման հիմնական խողովակաշարն է: Բելառուսի Մոզիր քաղաքում այն բաժանվում է երկու հատվածի: Հյուսիսայինը անցնում է Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Գերմանիայի,  հարավայինը՝ Ուկրաինայի, Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի տարածքով: