ՆԱՏՕ-ի երկրների զինվորական ղեկավարներն այսօր կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի հարցը

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ԱՄՆ միացյալ շտաբների ղեկավար Դեն Քեյնն Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ կվարի եվրոպացի զինվորական ղեկավարների հետ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Պենտագոնի խոսնակին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ բարձրաստիճան զինվորականները կքննարկեն «հնարավոր խաղաղության համաձայնագրի լավագույն տարբերակները»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շտաբների պետերը չորեքշաբթի առցանց հանդիպում կանցկացնեն, որին կմասնակցեն Քեյնը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

«Վաղը ես տեսակոնֆերանս կանցկացնեմ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 32 երկրների գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ։ Դրան կմասնակցի նաև Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Գրինկևիչը, որի առաջին մասնակցությունը կլինի Ռազմական կոմիտեի նիստին։ Քանի որ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու դիվանագիտական ջանքերը զարգանում են, ես անհամբեր սպասում եմ նրա զեկույցին անվտանգության ներկայիս իրավիճակի վերաբերյալ»,- X սոցցանցում գրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

Հաղորդվում է, որ Գրինկևիչը, ի թիվս այլ բաների, իր գործընկերներին կներկայացնի  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները։