Շիրակի մարզում մշտադիտարկվել են հուշարձանները

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) տեղափոխելու աշխատանքները։

Աշխատակիցները հետևել են թանգարանում իրականացվող մոնտաժման ու ամրակայման աշխատանքներին։ Նշյալ աշխատանքների ավարտից հետո թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով։

Արթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ բարերարի միջոցներով։ Շինարարական կազմակերպության պատասխանատուները և նախարարության մասնագետները համատեղ քննարկել են հուշարձանի վերականգնման ընթացքը, դրան առնչվող հարցեր և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

Միաժամանակ մշտադիտարկվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը»,- ասված է հաղորդագրությունում: