Ինչ են քննարկել Թրամփը, Զելենսկին և եվրոպացի առաջնորդները

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Զելենսկին Թրամփի հետ զրույցն անվանել է «առայժմ լավագույնը»։ Մերցն ու Մակրոնը հրադադար են պահանջում։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներն իրենց հանդիպումը դրական են գնահատել։

«Մենք շատ լավ խոսեցինք նախագահ Թրամփի հետ, դա ամենալավ խոսակցությունն էր, կներեք, գուցե լավագույնը դեռ առջևում է», – ասաց Զելենսկին: Նրա խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Թրամփը վստահություն է հայտնել, որ կողմերը համաձայնության կգան, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների շուրջ:

«Սա շատ կարևոր քայլ է. Պուտինը համաձայնել է, որ Ռուսաստանը կընդունի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։ Սա այն առանցքային կետերից մեկն է, որը մենք պետք է քննարկենք, և մենք պատրաստվում ենք քննարկել այն բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ ով և կոնկրետ ինչ է անելու»,- ասել է Թրամփը:

ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն այդ հանդիպմանը նշել է Կիևի համար ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների կարևորությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը համաձայնել է դրան և հավելել, որ անհրաժեշտ է նաև Ռուսաստանից ուկրաինացի երեխաներին վերադարձնել հայրենիք:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին ընդգծել է հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կարևորության մասին:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ հաջորդ հանդիպումն անցնի առանց հրադադարի ռեժիմի»,- ասել է նա:

«Այս սեղանի շուրջ բոլորը խաղաղության կողմնակից են», – հավաստիացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նաև ընդգծել է, որ խոսքը Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության մասին է:

Մեկ-երկու շաբաթից պարզ կդառնա՝ կստացվի խաղաղության հասնել, թե ոչ, հայտարարել է Թրամփը: Առաջնորդների հետագա բանակցություններն այսօր կանցնեն փակ դռների հետևում՝ առանց մամուլի։