Հղի կնոջ մահացու վրաերթի գործով Արամ Նավասարդյանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 3 տարի անց դատարանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան նախկին ղեկավար, առաջին մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին դատապարտեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Միաժամանակ, նա նույնքան ժամանակով զրկվեց փոխադրամիջոց վարելու իրավունքից։

Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի կողմից վրաերթի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքը, մինչդեռ, 4 տարի, դատախազը՝ 2,5 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջում։ 

Ըստ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանի՝ ոստիկանության մայոր Նավասարդյանի կատարած հանցագործությունը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար սահմանվում է պատիժ՝ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։

Ողբերգական պատահարից անցել է արդեն 3 տարի 5 ամիս․ 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկը։ 31 շաբաթական հղի Սոնա  Մնացականյանը հետիոտնային անցումը փորձել էր հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը։ Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել Մնացականյանին։ Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի մեքենայի վարորդը չեն դադարեցրել  ընթացքը։

Այսօրվա դատական նիստում հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդի պաշտպանը  դատարանին մեղադրում էր կողմնակալության մեջ։ Նավասարդյանի պաշտպաններն դատավարության ընթացքն անարդար են համարում։ Նրանք նշում են, թե այդպես էլ նոր փորձաքննություններ չեն նշանակվել։

Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, միջնորդություն էր  ներկայացրել՝ պահանջելով լուծել նաև փոխհատուցման հարցը։ Տուժողի իրավահաջորդը պահանջում էր 10 մլն դրամ՝ Սոնա Մնացականյանի գերեզմանի կառուցման և հուղարկավորության ծախսերի համար։ Դատարանի որոշմամբ՝ Արամ Նավասարդյանից  կբռնագանձվի 4 մլն դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառած վնասի հատուցում։

Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ տեղի ունեցած ասուլիսում իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ հայտարարել էր, թե Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթն իր  ավտոշարասյունը չի արել, այլ Հայաստանի վարչապետի։ 

«Կոպիտ ասած, վարչապետի ավտոբուսն է, անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ և երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետև ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ։ Պատկերացրեք՝ մետրոյի վագոնում նստած եք, երեք վագոն այն կողմ մարդու են վրաերթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»,- ասել էր Փաշինյանը։

Սոնա Մնացականյանի մահվան մեջ մեղավոր ճանաչված Արամ Նավասարդյանը մինչ այս ոչ մի օր անազատության մեջ չի գտնվել․ երիտասարդ կնոջ և նրա չծնված երեխային մահվան պատճառ դարձած վարորդի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան