Թրամփը շնորհակալություն է հայտնում Լուկաշենկոյին․ «Շնորհակալություն Բելառուսին և նրա ուժեղ առաջնորդին…»

Լուրեր

07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս ամռանը 30 մարդու համաներում շնորհելու համար։ Նա հույս է հայտնել, որ շուտով ազատ կարձակվի ևս 1,3 հազար կալանավոր։

«Շնորհակալություն Բելառուսին և նրա ուժեղ առաջնորդին։ Հույս ունեմ, որ շուտով ևս 1,3 հազար մարդ ազատ կարձակվի»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և քննարկել 1300 կալանավորների ազատ արձակման հարցը։

«Մեր միջև լավ զրույց տեղի ունեցավ։ Քննարկեցինք բազմաթիվ թեմաներ…»,- գրել է նա՝ հավելելով, որ ապագայում սպասում է հանդիպման Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հունիսին, երբ Մինսկ էր ժամանել Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քելլոգը, բելառուսական իշխանությունները ներում էին շնորհել 14 հոգու։ Նրանց թվում էր նաև քաղաքական գործիչ Սերգեյ Տիխանովսկին։ Հուլիսին Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 16 հոգու։