Զոհերի թիվը աճում է․ անտառային հրդեհները շարունակվում են Հարավային Եվրոպայում

Լուրեր

29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
Բոլորը

Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Թուրքիայում հրշեջները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Copernicus կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ 1980-ականներից Եվրոպան տաքանում է երկու անգամ ավելի արագ, քան մնացած աշխարհը, փոխանցում են Euronews-ից։

Անտառային հրդեհները հարավային Եվրոպայում շարունակում են տարածվել շոգ և չոր եղանակի պայմաններում։ Սինոպտիկները կանխատեսում են, որ շաբաթվա վերջին ջերմաստիճանը կբարձրանա։

Իսպանիան, ինչպես հայտնել է Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր տնօրեն Վիրխինիա Բարկոնեսը, այս պահին պայքարում է 14 խոշոր հրդեհի օջախների դեմ։

«Այսօր կրկին շատ ծանր օր է լինելու, նոր հրդեհների ծայրահեղ վտանգով»,-գրել է վարչապետ Պեդրո Սանչեսը X-ում։

Իսպանիայում կրակի զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում՝ երկու կամավոր հրշեջ։

Ազգային մետեոռոլոգիական գործակալություն AEMET-ը նախազգուշացրել է հրդեհների ծայրահեղ վտանգի մասին երկրի մեծ մասում, ներառյալ հյուսիսը և արևմուտքը, որտեղ արձանագրվել են ամենախոշոր օջախները։ Կանխատեսվում է, որ տաքության ալիքը, որի պատճառով օդի ջերմաստիճանը մի քանի օր անընդմեջ գերազանցում է 40 աստիճանը ըստ ցելսիուսի, կտևի մինչև երկուշաբթի։

Գալիսիա շրջանում հրդեհների պատճառով փակվել է մի քանի ավտոմայրուղի։ Արագընթաց երկաթուղային գիծը, որը Գալիսիան կապում է մայրաքաղաք Մադրիդի հետ, դեռևս չի գործում։

Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի տվյալներով՝ այս տարի Իսպանիայում կրակը ոչնչացրել է 158 հազար հեկտար տարածք․ սա գրեթե Լոնդոնի չափ տարածք է։

Ուրբաթ օրը Պորտուգալիայում մոտ 4000 հրշեջներ պայքարում էին կրակի դեմ։ Ներկայումս գործում է յոթ խոշոր օջախ։ Իշխանությունները երկարաձգել են վտանգի ռեժիմը մինչև կիրակի, քանի որ բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։

Գուարդա շրջանում ռեսուրսների պակասը խանգարում է կրակը զսպելու ջանքերին։ Հրդեհները տարածվել են հարևան Պինյել և Տրանկոզո համայնքներ։

Ալվերկա-դա-Բեյրա գյուղում կրակը ընդգրկել է լքված տուն։ Սպառնալից վիճակից անհանգստացած տասնյակ մարդիկ փորձել են իրենց ուժերով մարել կրակը։

Շաբաթ օրը գտնվել է Վիլա-Ֆրանկա-դու-Դեաու քաղաքի նախկին քաղաքապետի ածխացած մարմինը։ Նա դարձել է կրակի առաջին զոհը։

Ուրբաթ օրը Պորտուգալիայի կառավարությունը դիմել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին օգնության համար։ Օրեր առաջ Իսպանիան նույնպես ստացել էր երկու Canadair տիպի ջրային ինքնաթիռ՝ առաջին անգամ պատմության ընթացքում դիմելով ԵՄ հակահրդեհային ուժերին։

Վերջին շաբաթվա ընթացքում օգնության են դիմել նաև Հունաստանը, Բուլղարիան, Չեռնոգորիան և Ալբանիան։ Այս տարի եվրոպական հակահրդեհային ուժերը ներգրավվել են նույնքան անգամ, որքան ամբողջ անցած տարվա սեզոնի ընթացքում։

ԵՄ Copernicus կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ 1980-ականներից Եվրոպան տաքանում է երկու անգամ ավելի արագ, քան միջինում աշխարհը։ ԵՄ մոնիթորինգի գործակալության տվյալներով՝ 2024 թվականը դարձել է ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում թե՛ աշխարհում, թե՛ Եվրոպայում, որտեղ արձանագրվել է «ջերմային սթրեսի» օրերի երկրորդ ամենաբարձր թիվը։