Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ վճարովի կայանատեղիներ կգործեն․ պետտուրք կսահմանվի

Լուրեր

03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
03.07.2026 | 14:07
Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:59
Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է
03.07.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:43
Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց
03.07.2026 | 13:37
Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
03.07.2026 | 13:23
Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:15
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից
03.07.2026 | 13:03
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
03.07.2026 | 12:52
ՌԴ-ից Ադրբեջանով 14 վագոն ցորեն է ուղարկվել Հայաստան
03.07.2026 | 12:41
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 12:30
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
03.07.2026 | 12:15
Փաշինյանն Իրան է մեկնել // Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով:

Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։

«Մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

  • տրանսպորտային միջոցների հերթագրման նպատակով կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները․
  • կուտակային կայանատեղիների ստեղծման նպատակով՝ ավտոմոբիլային անցման կետերից հեռավորությունը․
  • կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մատուցվող ծառայությունները․
    բեռնատար տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները․
  • էլեկտրոնային եղանակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց միջև փոխազդեցության նորմերը․
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավասությունները։

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք՝ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր հինգ հարյուր բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար»,-նշվում է հիմնավորման մեջ։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվում է սահմանել ՀՀ-ից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը կամ տեղեկությունները, համակարգին միանալու նպատակով դիմումի ուսումնասիրության կարգն ու ժամկետները, կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց տարածքների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջները, դրանց չպահպանման արդյունքում իրականացվող գործողությունների շրջանակը։