Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է ուղղել, ուր բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի հարցը: Այս մասին հայտնել են Սպիտակ տան երկու պաշտոնյաներ․ գրում է Reuters-ը։

Նախագահ Թրամփը նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

Պաշտոնյաները չեն բացահայտել նամակի բովանդակությունը՝ նշելով միայն այն, որ նամակում խոսվում է Ուկրաինայում պատերազմի հետևանքով երեխաների առևանգման մասին։

Նամակի գոյության մասին նախկինում չի հաղորդվել։

Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների առևանգումը զգայուն թեմա է Ուկրաինայի համար։

Ուկրաինան տասնյակ հազարավոր իր երեխաների առևանգումները, որոնք տարվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք՝ առանց ընտանիքի կամ խնամակալների համաձայնության, անվանել է պատերազմական հանցագործություն, որը համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը։

Նախկինում Մոսկվան հայտարարել էր, որ «պաշտպանում է խոցելի երեխաներին պատերազմական գոտուց»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ Ռուսաստանը տառապանքներ է պատճառել միլիոնավոր ուկրաինացի երեխաների և խախտել նրանց իրավունքները 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր։

 

Թարգմանւթյունը՝ Անահիտ Խաչատրյանի