Factor TV-ի անդրադարձից հետո զինծառայողը զորացրվել է

Լուրեր

30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
Բոլորը

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։

«Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական օգնության և սպասարկման ընթացքին հետևելու նպատակով պարբերաբար կապ է պահպանվել բուժհաստատության հետ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։

ՄԻՊ-ից տեղեկացնում են նաև, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

Հիշեցնենք, որ Factor TV-ին ժամկետային զինծառայող Ա․Մ․-ի ընտանիքի անդամները պատմել էին զորակոչված տղայի հետ պատահածը՝ շարքում ուշագնաց է եղել։ Նրանք ահազանգել են Factor TV-ի խմբագրություն՝ պնդելով, որ բանակ զորակոչվելու հաջորդ օրն իսկ առողջական ծանր խնդիրների պատճառով չի կարողացել ինտեգրվել ծառայությանը։

 

Օրեր անց Factor TV-ն ևս մեկ անգամ լուսաբանել էր զինծառայողի առողջության հետ կապված խնդիրը։