Սերբիայում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել․ տասնյակ վիրավորներ կան

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի մի քանի քաղաքներում հակակառավարական ցույցերի ժամանակ զանգվածային բախումներ են գրանցվել ընդդիմադիր ցուցարարների, նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և ոստիկանության միջև: Իշխանությունների տվյալներով՝ բոլոր կողմերից վիրավորներ կան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մայրաքաղաք Բելգրադում, Նովի Սադ, Նիշ, Կրագուևաց և մի քանի այլ քաղաքներում ընդդիմադիրները հավաքվել են նախագահի գլխավորած կուսակցության տեղական գրասենյակների մոտ, ճայթուկներ, քարերի և տարբեր առարկաների նետել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Նովի Սադում վիրավորվել է իր 64 կողմնակից։ Վուչիչն անձամբ է դուրս եկել փողոց՝ իր կուսակիցների մոտ, որոնք հավաքվել են կուսակցության Բելգրադի կենտրոնակայանի մոտ:

Սերբիայի ոստիկանապետ Դրագան Վասիլևիչը հայտարարել է, որ միայն հյուսիսային Վրբաս քաղաքում բախումների ժամանակ վիրավորվել է 16 ոստիկան և 50 ցուցարար: Ամբողջ երկրում անկարգությունների և բախումների հետևանքով տուժածների հստակ թիվը հայտնի չէ։

Սերբիայում ուսանողական կազմակերպությունների նախաձեռնած բողոքի ցույցերը սկսվել են անցյալ տարվա նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Ցուցարարները պահանջում են պատժել այս ողբերգության համար պատասխանատուներին, խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը և նշանակել արտահերթ ընտրություններ։

Մինչ այժմ նրանք հասել են վարչապետի հրաժարականին, սակայն նախագահ Վուչիչը հրաժարական տալու մտադրություն չունի։