Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել օդային հարվածները դադարեցնելու հարցը․ Պոդոլյակ

Լուրեր

05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
Բոլորը

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել «օդային հրադադարի»  տարբերակը։ Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Կրեմլին առաջարկել է լիարժեք հրադադար՝ որպես սցենարներից մեկը, ներառյալ՝ հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դադարեցում, սակայն այս առաջարկը մերժվել է ռուսական կողմից։

«Այս սցենարներից ոչ մեկը չի ընդունվել Ռուսաստանի կողմից: Օդային հարվածները Մոսկվայի կողմից Ուկրաինայի վրա հոգեբանական ճնշման և մեր դիրքորոշման վրա ազդեցության հիմնական գործիք են։ Ռուսաստանը, հավանաբար, չի ցանկանա կորցնել ավիացիան օգտագործելու և անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործման հնարավորությունը: Այնուամենայնիվ, Ուկրաինան պատրաստ է քննարկել դա, պատրաստ է դիտարկել այս սցենարը և այն համարում է իրատեսական բանակցությունների սկզբնական փուլ»,- ասել է Պոդոլյակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 5-ին հայտարարել էր, որ լիովին աջակցում է ԱՄՆ նախագահի՝ անհապաղ հրադադար հաստատելու առաջարկին։

«Մենք արդեն փորձել ենք բազմաթիվ տարբեր ձևաչափեր՝ հասկանալու համար՝ ինչպես դադարեցնել կրակը, ինչպես դադարեցնել սպանությունները։ Մենք խոսել ենք և առաջարկել Ռուսաստանին լռություն երկնքում՝ ոչ մի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված քաղաքացիական ենթակառուցվածքներին և էներգիային։ Այս ամենը խախտվել է ռուսների կողմից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։