Ասում են` եթե դեմ ես հանքին, մեր բարեկամը չես․ բնակիչների կարծիքը փորձում են ճնշել. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս տարածքների համար 3 ընկերություն է պայքարում, որից մեկը այստեղ հանք է շահագործում։ Յուրաքանչյուր խումբ ունի իր կողմակիցները և փորձում են ճնշել համայնքի բնակիչներին»,- Քարաբերդում տեղի ունեցած հանրային լսումից հետո հրավիրված ասուլիսում ասաց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։

Քարաբերդի ոսկու հանքում երկրաբանական աշխատանքներ իրականացնելու շուրջ այսօր հրավիրված հանրային լսումն անցավ թեժ և լարված մթնոլորտում։

Դուլգարյանի խոսքով` եթե հանքաարդյունահանող ընկերությունները 3 անգամ նույն թեմայով լսում են նախաձեռնում, նշանակում է` չեն հարգում տեղական ժողովրդավարությունը։

Հիշեցնենք, որ «ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ն և Փամբակ համայնքի ՏԻՄ-ը կազմակերպել էին «Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքներ իրականացնելու» թեմայով լսումներ։

Քարաբերդի էկոլոգիական պաշտպանության նախաձեռնությունից հայտնում են, որ 2022 թվականին Քարաբերդում առկա ոսկու հանքավայրի մերձակա տարածքներում իրականացվել են օրգանական և բիոլոգիական նմուշառումների միջազգային փորձաքննություններ, որոնք բացահայտել են ռիսկային բարձր կոնցենտրացիաներ՝ հանքին մոտ հողերում և բնակիչների օրգանիզմում։

Մանրամասները` տեսանյութում։