Հանրային լսումը Քարաբերդ համայնքի ղեկավարը կամայականորեն դադարեցրեց. Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հանրային լսումը համարում ենք չեղյալ, որովհետև հանրային լսումը համայնքի ղեկավարի կողմից կամայական դադարեցվեց»,- Քարաբերդում տեղի ունեցածից հետո հրավիրված ասուլիսում ասաց իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով` այս լսումներից արձանագրություն չի կարող կազմվել, քանի որ հանրային լսում չի կայացել։

«Այն երկընտրանքը, որին ՀՀ քաղաքացիները առնչվում են, երբ մի կողմում հանքարդյունաշահագործում իրականացնող կազմակերպությունը գալիս է ու ասում` հնարավորություն տվեք հանքը շահագործելու, քանի որ դուք այլ աշխատանք չունեք, դրա հիմնական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, որովհետև նման համայնքներում գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման ծրագրեր ու հնարավորություններ չի ներկայացնում»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ «ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ն և Փամբակ համայնքի ՏԻՄ-ը կազմակերպել էին «Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքներ իրականացնելու» թեմայով լսումներ, որոնք անցան թեժ և լարված մթնոլորտում։

Քարաբերդի էկոլոգիական պաշտպանության նախաձեռնությունից հայտնում են, որ 2022 թվականին Քարաբերդում առկա ոսկու հանքավայրի մերձակա տարածքներում իրականացվել են օրգանական և բիոլոգիական նմուշառումների միջազգային փորձաքննություններ, որոնք բացահայտել են ռիսկային բարձր կոնցենտրացիաներ՝ հանքին մոտ հողերում և բնակիչների օրգանիզմում։

Մանրամասները` տեսանյութում։