Ինչ գույք ունի Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից 7 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:33
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել որպես ՀՀԿ նախագահ։ 

Սարգսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան, որը գնել է 1998 թվականին։  Ուշագրավ է, որ այս բնակարանի գտնվելու վայրը նշված է «այլ»։ Նկատենք, որ Հայաստանի որևէ վայրում գտնվելու դեպքում հայտարարագրերում անշարժ գույքի գտնվելու վայրի անունը հրապարակային է, փակ է լինում միայն հասցեն։ Հնարավոր է՝ այս դեպքում խոսքը Սարգսյանի՝ Ստեփանակերտում գտնվող բնակարանի մասին է։

Սերժ Սարգսյանը 90 օրից ավելի տիրապետում է Ջրվեժում առանձնատուն: Սա, ըստ ամենայնի, Ձորաղբյուրի առանձնատունն է, որտեղ գրանցված է Սարգսյանը և որտեղ բնակվելու մասին լուրերը հաստատել էր ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը և ինչը արձանագրել էր նաև Factor TV-ի տեսախցիկը։ 

Հիշեցնենք, որ այդ առանձնատունը, ըստ մամուլի, փաստացի պատկանել է Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, որը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։ 2019 թվականից մոտ 3000 քմ մակերեսով այդ ամառանոցի սեփականատեր է դարձել ոմն Բորիս Գոլովանով։

Սերժ Սարգսյանը 1995-ին նվիրատվություն է ստացել MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, նա նաև տիրապետում MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Նա «Արարատբանկ»-ում ունի 107 մլն 998 հազար դրամ ավանդ։ 2024-ի տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 95․3 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 4․8 մլն դրամ։ 2024-ին Սարգսյանը 29․1 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից գրեթե 14 մլն դրամը կենսաթոշակն է, 10․6 մլն դրամը՝ «Արարատբանկ»-ից ստացած տոկոսը, և 4․5 մլն դրամ նվիրատվություն է ստացել աղջկանից՝ Սաթենիկ Սարգսյանից։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2022 թվականից քննում է Սերժ Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին գործը (ՀԿԴ/0024/02/22)։

Գայանե Խաչատրյան