Grand Chess Tour. Արոնյանը հաղթել է աշխարհի գործող չեմպիոնին և 100 տոկոսանոց արդյունքով առաջինն է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է․ հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
Արոնյանը փայլուն մեկնարկեց՝ հաղթանակ տանելով մեկնարկային բոլոր երեք խաղերում։
Առաջին խաղում նա հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին։
Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը և Գրիգորի Օպարինը։