Կերչում վերջին հրաժեշտը տվեցին քոլեջում տեղի ունեցած ողբերգության զոհերին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ղրիմում վերջին հրաժեշտն են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերին: Մյուս զոհվածներին կհուղարկավորեն իրենց ծննդավայրերում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս:

Ողբերգության հեղինակին՝ նույն ուսումնական հաստատության 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովին, առանձին կհուղարկավորեն: «Հրաձիգի ազգականները դեռ չեն դիմել (մարմինն ստանալու)», – «Ինտերֆաքս»-ին ասել է Կերչի վարչակազմի ներկայացուցիչը:

Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջի 4-րդ կուրսի 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը ինքնաշեն պայթուցիկ սարքով ուսապարկը թողել էր ուսումնական հաստատության ճաշարանում, հետո կրակ բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ ու ինքնասպան եղել: Կատարվածի փաստով նախ քրեական գործ էր հարուցվել «ահաբեկչության» հոդվածով, հետո այն վերաորակավորվել էր «սպանության»:

Ողբերգության հետևանքով 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ հրաձիգը: 43 տուժածներ Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Մոսկվայի հիվանդանոցներում են: Նրանցից մի քանիսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: