Հեղափոխված Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Նավասարդ Կճոյանը, Արթուր Ալեքսանյանը և ևս 490 հոգի անվանական զենք ունեն. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի հայտնում նրանց անունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

2000-2018 թթ. ընթացքում ՀՀ կառավարությունը՝ վարչապետի մակարդակով, 490 անձի օրենքով սահմանված կարգով պարգևատրել է անվանական զենքով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից: Այս թեման հետաքրքրություն չէր առաջացնի, եթե մի քանի օր առաջ տեղի չունենար հերթական աղմկոտ սպանությունը՝ վարչապետի նվիրած զենքով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցներից մահացել էր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։ Այստեղ ուշագրավն այն է, որ Հարություն Ղարագյոզյանը Կարապետյանին կրակել էր «Պիետրո–Բերետտա» ատրճանակով, որը որպես  պարգև ստացել էր ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2001 թվականի մարտի 22 ին։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետը  Անդրանիկ Մարգարյանն էր:

Անդրանիկ Մարգարյանն այս պաշտոնը զբաղեցրել է 7 տարի: Նա այս տարիների ընթացքում զենքերով պարգևատրվել է 380 անձի: Factor.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Մարգարյանը 2002 թվականին անվանական զենքով է պարգևատրել ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն: Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ հիմքում եղել է նրա անձնական մեծ ներդրումը ՀՀ սահմանների պաշտպանության գործի կազմակերպման հարցում:

2008-2014 թվականներին վարչապետ եղած Տիգրան Սարգսյանը անվանական զենք է նվիրել 34 անձի: Մասնավորապես, Սարգսյանը 2009 թ. անվանական զենքով է պարգևատրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին՝ 60-ամյակի առիթով: Այնուհետ, ոստիկանության 10-րդ տարեդարձի կապակցությամբ՝ 2011 թ., Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Մանուկյանին և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիականության գեներալ-մայոր Բորիս Ասրիյանին։

2011 թ. Տիգրան Սարգսյանը դատախազի մասնագիտական օրվա առիթով անվանական զենքով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:  2015 թ. կրկին նույն առիթով արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանն է անվանական զենքով պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Գևորգ Կոստանյանին:

Կառավարության կայքում որևէ տեղեկություն չկա այն մասին, թե Կարեն Կարապետյանը ում է անվանական զենքերով պարգևատրել:

Վարչապետի աշխատակազմից մեր գրավոր հարցերին պատասխանել են թերի: Մասնավորապես, չեն նշել պարգևատրվողների անունները, զենքի տեսակը և գումարը, որով ձեռք են բերվել դրանք:

Սերժ Սարգսյանը իր հերթին ևս աջ ու ձախ անվանական զենքեր է բաժանել: Մասնավորապես, դրանք բաժին են հասել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և ոչ ավել ու ոչ պակաս՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, օֆշորային սկանդալներում ներգրավված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Անվանական զենք ունի նաև ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը, սակայն նա այն ստացել է ԼՂՀ ՊԲ-ի կողմից: Ի դեպ, նա Հանրային ռադիոյում աշխատելու տարիներին այն իր հետ էր տանում:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը (Սամվել Օգանովսկի) 2018 թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ, Սերժ Սարգսյանից ևս անվանական զենք է ստացել: 2007 թվականին անվանական զենքով է պարգևատրվել նաև Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Ի դեպ, նշենք, որ 2000-2018 թթ. աջ ու ձախ տրված 490 անվանական զենքից ընդամենը 14-ն է, որ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել: 2018 թ. փետրվարի 27-ին էլ գողացել էին Առաքել Մովսիսյանի (Շմայս) անվանական զենքը: Նա դիմել էր ոստիկանություն և նշել, ու ավտոմեքենայի մեջ եղած ձեռքի պայուսակի միջից հափշտակել են «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը՝ փամփուշտատուփով և 15 փամփուշտներով։

Ի դեպ, աղմկոտ սպանությունների պատճառ հիմնականում եղել են վարչապետների կողմից տրված անվանական զենքերը: Մամուլի արխիվներից տեղեկանում ենք, որ առավել հաճախ  գործածվել են Անդրանիկ Մարգարյանի կողմից տրված զենքերը: Այսպիսով. 2005 թ. սեպտեմբերին Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը «Վինկինգ» ՄՌ-446 զենքով սպանել էր «Էլցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին: 2008 թ. Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին` Արթուր Սիրունյանը, սպանել էր «Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Սահրադյանին: 2018 թ. հուլիսի 9-ին էլ  ինքնասպան էր եղել Նիկոլայ Գաբրիելյանը՝ «Գազի Կոլյան»։ Նա նախկին վարչապետ կարեն Կարապետյանի մտերիմն էր և բիզնես գործընկերը:

Հ.Գ. Այս համատեքստում անհասկանալի է այն, որ  ժողովրդի անսահմանափակ աջակցությունը վայելող կառավարութունը գաղտնի է պահում այն անձանց անունները, որոնք սեփական զենք ունեն և, ինչպես վերջին իրադարձությունները ցույց տվեցին,  կարող են ամեն պահի դրանք գործածել:

 

Ա․ Սահակյան