Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրի վրա ավարտվել է մագնիսական փոթորիկը, որը տևել է ավելի քան 30 ժամ, հայտնում է ՌԴ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՀ) Արևային աստղագիտության լաբորատորիան։

«Մոսկվայի ժամանակով օգոստոսի 10-ի առավոտյան տվյալներով, երկրամագնիսական իրավիճակը լիովին կայունացել է»,-նշված է հայտարարության մեջ։

Մագնիսական փոթորիկը տևել է ավելի քան 30 ժամ և իր առավելագույն կետում հասել է G2.0 մակարդակի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է հունիսի 13-ից ի վեր։

«Մոտակա երկու-երեք օրերին նմանապես ուժեղ երևույթների կրկնություն չի սպասվում», -ընդգծել են գիտնականները։

Արևի վրա բռնկումները կարող են Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, որոնք հանգեցնում են էներգահամակարգերի աշխատանքի վատթարացման և ազդում են թռչունների ու կենդանիների միգրացիոն ուղիների վրա։ Ուժեղ փոթորիկները կարող են խաթարել կարճալիքային կապը և նավիգացիոն համակարգերի աշխատանքը, առաջացնել լարային տատանումներ արդյունաբերական ցանցերում։ Բարձր արևային ակտիվությունը նաև կարող է ընդլայնել բևեռափայլի դիտարկման աշխարհագրությունը։ Մագնիսական փոթորիկները միանշանակորեն ազդո՞ւմ են մարդկանց առողջության վրա, այս հարցի պատասխանը դեռևս հստակ չէ։

Միևնույն ժամանակ երկրամագնիսական խանգարումների ռիսկը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա կեսը․ այդ ժամանակ Արևի պտույտի հետևանքով կորոնալ անցքերը կտեղափոխվեն աստղի արևմտյան եզր և կդադարեն ազդել Երկրի վրա։

Օգոստոսի 8-ին, լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչևը նախազգուշացրել էր, որ Երկիրը կկրի վերջին երկու ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը։ Պատճառը օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 դասի բռնկումից առաջացած արևային զանգվածի արտահոսքն էր։