«ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»․ Խանդանյանը նշեց՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Թրամփն ու Փաշինյանը

Լուրեր

07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
Բոլորը

Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան երկկողմ հանդիպմանը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունից բխող հուշագրեր են ստորագրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նրա տեղեկացմամբ` 3 կարևոր փաստաթղթեր են ստորագրվել: Խանդանյանի փոխանցմամբ` առաջինը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

«ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Դա ենթադրում է, որ ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ համագործակցելու է այդ ենթակառուցվածքների ծրագիրը կյանքի կոչելու և ներդրումներ կատարելու համար, մասնավորապես` ՀՀ մաքսային և սահմանանին զորքերի կարողությունների զարգացման գործում: ԱՄՆ իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անխախատելիությանը»,-մանրամասնեց նա:

Խանդանյանը հայտնեց, որ երկրորդ փաստաթուղթը վերաբերում է էներգետիկային՝ ԱՄՆ-ն համագործակցելու է ՀՀ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։ Երրորդն էլ վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: