ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվում է․ ձախողվա՞ծ ձևաչափ, թե՞ խաղաղության նախապայման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
Բոլորը

Սպիտակ տանը կայանալիք Թրամփ- Փաշինյան-Ալիև եռակող հանդիպումից առաջ Factor TV-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Վաշինգտոնում ստորագրվելիք 3 փաստաթղթերից առաջինով Հայաստանն ու Ադրբեջանն իրենց համաձայնությունն են տալու ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալուն։ Արցախցի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանն ասում է՝ թեև երբևէ մեծ ակնկալիքներ չի ունեցել արցախյան հարցի կարգավորման նպատակով ստեղծված միջնորդական խմբից, բայց հաշտ չէ, որ այն դե-յուրե լուծարվում է։

«Մինսկի խումբն ինձ համար ոչ թե ֆունկցիոնալ մարմին է, այլ զուտ իրավունքի ամրագրման հարթակներից մեկն է, որ գոյություն ունի այդ հարցի շուրջ միջազգային վեճ, և այն ենթակա է լուծման։ Կարծում եմ՝ այդ վեճը դեռ չի դադարել` անկախ վեճի կողմերից մեկի վերանալու պատճառով»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է արցախցի նախկին պաշտոնյան:

Մինսկի խումբը լուծարելու պահանջը Բաքուն է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո, հետագայում Ադրբեջանը պարբերաբար հայտարարում էր, որ դա խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկն է։ Այս ընթացքում Արցախի արդեն նախկին իշխանությունները հայտարարում էին, որ դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

Դեռ 2020 թվականի պատերազմի նախաշեմին էր Ալիևն իր կոշտ ելույթում Մինսկի խմբին մեղադրել անգործության համար։ Վերջին շրջանում ՀՀ իշխանությունը, ըստ էության, չէր թաքցնում, որ ձևաչափի լուծարումն իրենց համար ընդունելի է։

Տարեսկզբին Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ էր արել Ադրբեջանին։ Առաջարկին զուգահեռ պաշտոնական Երևանը պնդում էր, թե Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկվել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի դիտարկմամբ՝ անկախ նրանից, խաղաղության պայմանագիրը կստորագրվի, թե՝ ոչ, եռանախագահության ձևաչափը, միևնույն է, չգործող մեխանիզմ է։

«Մենք հայտարարել ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կամ հակամարտությունը, մեծ հաշվով, փակված է։ Եվ մենք ընդունել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, դա չի կարող շարունակական լինել։ Չի կաող լինել խաղաղություն, եթե պահպանվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ որևէ գործողություն»,- շեշտեում էՔՊ պատգամավորը։

Վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ծավալուն հոդվածում անդրադարձել էր համանախագահությամբ գործող Մինսկի խմբին՝ դրա գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ձախողված համարելով։ Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Մինսկի խումբն այդպես էլ չի կարողացել պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար։
Արցախցի քաղաքական գործիչ Խանումյանը Մինսկի խմբի համանախագահներին և ՀՀ իշխանություններին հարցնում է՝ եթե Արցախի կոնֆլիկտը չկա, ինչո՞ւ են Ադրբեջանում գերիներ պահվում։ Մինչդեռ իշխող ուժի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պնդում է՝ չի եղել պաշտոնական որևէ հանդիպում, որտեղ հայ պաշտոնյաները չբարձրացնեն Ադրբեջանում պահվող անձանց հարցը։ Նրա խոսքով՝ գերիների վերադարձի հարցն իրենց պարտավորությունն է, առաջինն իշխանությունն է շահագրգռված գերիների վերադարձով։

«Վստահ եմ՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հանդիպումներում ևս այդ հարցը կքննարկվի։ Նորից եմ ասում՝ չկա այնպիսի միջազգային հանդիպում, որի դեպքում այս հարցը չի քննարկվում»,- նշում է նա։

Ավելի քան երեք տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խումբը Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված միակ ձևաչափն է։

Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտին։ Իսկ 1997 թվականին արդեն ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Միջնորդական այս խմբի ստեղծման նպատակը Արցախի հարցի կարգավորումն էր։ Չնայած համանախագահների ներկայացրած կարգավորման մի շարք տարբերակներին՝ հակամարտության կողմերը դրանց շուրջ այդպես էլ համաձայնության չեկան, և այսօրվա փաստաթղթով, փաստորեն, ստեղծումից 33 տարի անց Մինսկի խումբը կարող է դադարեցնել գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան