Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու՝ Իսրայելի որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Գազան Իսրայելին բռնակցելու ծրագրին և դրա հաստատմանը:
«Ֆունդամենտալիստ Նեթանյահուի կառավարության կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակման և բռնակցման ընդլայնման համար արվող յուրաքանչյուր քայլ խորացնում է հումանիտար ճգնաժամը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է ermenihaber-ը։
Բացի այդ՝ ընդգծվում է, որ Թուրքիան խստորեն քննադատում է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողության ընդլայնման վերաբերյալ կայացրած որոշումը:
«Մենք կոչ ենք անում Իսրայելին կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կկանխեն հումանտիար արժեքները ոտնահարող գործողությունները»,- ասվում է հայտարարությունում։