Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի բոլոր դասարաններում՝ բացի 12-րդից. ԿԳՄՍ փոխնախարար

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օգոստոսի 7-9-ը «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով խորհրդակցություն է անցկացնում։ Քննարկման թեման նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն են։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները։

Խորհրդակցությունն անցկացվել է Հայաստանի կրթության համակարգին ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ։

Կարևորելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հայտարարված էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցներում մի շարք մշակութային նախագծեր և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել։ 2025-26 ուսումնական տարին անվտանգ և ապահով կրթության տարի է հայտարարվելու։

«Պլանավորում ենք անցկացնել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով նախագծային աշխատանքների էքսպո, որը կկազմակերպվի աշնանային արձակուրդների շրջանում։ Դպրոցներին կառաջարկվի հանդիպումներ կազմակերպել նաև անվանի մարզիկների հետ՝ երեխաների հետ զրույցների և հարցուպատասխանի ձևաչափով։ Անվտանգությունը և ապահովությունը կապված են նաև կենսակերպի և սեփական վարքը կառավարելու հետ, իսկ մարզիկներն այն մարդիկ են, որոնք ունեն վարքի կառավարման բավական բարձր մակարդակ և ուժեղ կամային որակներ: Վստահ ենք՝ նրանց հետ հանդիպումները  երեխաների համար անվտանգությանն ուղղված պատկերացումների ձևավորման հետաքրքիր միջոց կդառնան»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրը ներառում է դպրոցներում բռնության դեպքերի բացառումը, դրանց ճիշտ արձագանքելու մոտեցումները դպրոցի ներսում և դրանից դուրս։

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է դպրոցների ֆինանսավորման մոդելը՝ ընդգծելով, որ ֆինասավորման համար հիմք են ընդունվելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցների կողմից մուտքագրված ելակետային տվյալները, ուստի կարևոր է, որպեսզի տվյալներն արտացոլեն իրական պատկերը և լինեն ճշգրիտ։ 

Գալիք ուսումնական տարվա ընթացքում կշարունակվեն ուսուցչական համաժողովները, նախատեսվում է նաև աշակերտական համաժողով։ 

Մի շարք կարևոր անելիքներ կան նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ուսումնական հաստատություններում ավարտական փուլի, նոր գույքով ապահովման և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների հետ կապված։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև  դպրոցի տնօրենի նշանական  և գործուղման կարգին,  ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը, սովորողների ընդունելությանը և փոխադրմանը,  արտադպրոցական ծրագրերի հաստատման շրջանակում սոցիալական կրեդիտի փոխհատուցմանը, ուսումնական պլանի և  դասարանների կոմպլեկտավորմանը, նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը վերաբերող հարցեր։ 

Նշենք, որ նոր ուստարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները կքննարկվեն նաև օգոստոսի վերջին տասնաօրյակում անցկացվող ավանդական խորհրդակցությունների ժամանակ, որոնք կկազմակերպվեն բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ»,– հայտնում են նախարարությունից։