«New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները․ ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ  «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այս մասին տեղեկացրել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։ 

Վարույթի համար հիմք է հանդիսացել  «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։

Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։

Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով։