Ո՞վ է որոշում, որ Գազպրոմի շահութաբերությունը պետք է լինի 10, իսկ ՀԷՑ-ինը՝ 14 տոկոս․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց  ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այժմ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը քննարկելու ճիշտ ժամանակն է, ուստի հանձնաժողովը նիստեր կգումարի շաբաթական մեկ կամ երկու անգամ։

«Չի կարելի 10-15 տարի ասել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ։ Կարծում եմ, որ հակառակը, այժմ ժամանակն է խոսելու գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին, և առաջ անցնելով ասեմ, որ այո՛. կան հնարավորություններ, ու մենք սահմանից մինչև վերջնական սպառող հատ առ հատ անցնելու ենք՝ հասկանալու համար նաև կորուստների խնդիրը։ 16 տարի կորսուստների մակարդակը նույնն է մնացել, և հարց է առաջանում՝ այդքան տարի փաստորեն ներդրումներ չե՞ն արվել կորուստների չափը նվազեցնելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Վերջինս նաև խոսեց կորուստների և շահութաբերության հարցի մասին․ «Ո՞վ է որոշում, որ Գազպրոմի շահութաբերությունը պետք է լինի 10, ՀԷՑ-ինը՝ 14 տոկոս, վերջին հաշվով դա Հանրային ծառայությունների հանձնաժողովն է հաստատում»։

Հանձնաժողովի նախագահը նաև նկատեց՝ կան շատ հարցեր, որոնք առնչվում են նախկինում գազի հանձնաժողովի հետ աշխատած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Էներգետիկայի նախարարության հետ։

«Թեև նախկինում գործող գազի հանձնաժողովում աշխատած պաշտոնյաներին չենք կարող հրավիրել, սակայն ուսումնասիրելու ենք նաև նրանց գործունեությունը»,- ասաց Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։