Բաքվում շինծու գործերով դատական նիստում Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը հարցեր են ուղղել «տուժողներից» մեկին

Լուրեր

06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
Բոլորը

Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստն է ընթանում Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցմունք է տվել Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «տուժող» Շարիֆ Ալիևը։

Նա հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Մարտունիի ուղղությամբ հայ զինվորների կողմից ծանր վիրավորվել է և գերի ընկել։ Ալիևն ասել է, թե հայկական գերության մեջ, իբր, ծեծի և դաժան խոշտանգումների է ենթարկվել։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հարցերին ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, թե գերի ընկնելուց առաջ իր չորս զինակիցները մահացել են, ինքն ու մեկ այլ զինծառայող՝ վիրավորվել։ Երկրորդ ծանր վիրավորված ադրբեջանցու գլխին, իբր, հայ զինվորները կրակել են։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հարցերին ի պատասխան էլ՝ «տուժողն» ասել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Ադրբեջան վերադառնալուց հետո վիրահատվել է Գյանջայի կլինիկաներից մեկում։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի