Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտը կվերակառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ըստ կառավարության՝ որոշման արդյունքում հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ երաշխավորելով ծրագրի ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ Հայաստանում  կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությանն ընդառաջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացրել ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար:

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Կառավարությունն ընդունեց որոշում։ Ըստ դրա՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. Ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվի ՈւԵՖԱ 4 կատեգորիայի երեք մարզադաշտ։ Դրանցից 2-ը մինչև 10000, իսկ մեկը մինչև 35000 հանդիսականների համար։