Սպիտակում, Վանաձորում և Քաջարանում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Վաղը Լոռու և Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում էլեկտրական շչակներ կգործարկվեն։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Նույն օրը՝ ժամը 10:00-ին, էլեկտրական շչակներ կգործարկվեն նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում։