Հեռուստաաշտարակին հարակից 1․7 հա հողատարածքն ամրացնում ենք Շրջակա միջավայրի նախարարությանը․ դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում առաջարկել է Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք անտառ դարձնել։

Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ է:

Սա Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հինգերորդ հողամասն է, որի նկատմամբ, Գլխավոր դատախազության՝ դատարան ներկայացված հայցի բավարարման արդյունքում, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված 4 հողատարածքներից՝

  • առաջինը 366 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս է, 
  • երկրորդը 254 միլիոն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով հողամաս է,
  • երրորդը՝ 654 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է,
  • չորրորդը՝ 646 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է:

«Հետևողական լինելով ապօրինի գույքի գործիքակազմի կիրառման արդյունքում վերադարձված գույքը հանրային բարիք դարձնելու և այն հանրօգուտ նպատակով օգտագործելու հայեցակարգին՝ օրեր առաջ գրություն եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ: Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ։ 

4 հողամասերից 2-ն արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը, այս նախագծով ևս մեկն ենք ամրացնում: Առաջիկայում ևս երկու հողամաս կամրացնենք Նախարարությանը:

Վերադառնալով այսօրվա նախագծին՝ հավելեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագծով ամրացվող հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ «Այլ հողեր»՝ առաջարկում ենք այն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելուց և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնելուց հետո նախաձեռնել հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց՝ այս տարածքում ևս անտառ հիմնելու նպատակով: 

Ամփոփելով նշեմ, որ միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»,- ասել է Վարդապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։