Այս օրը պատմության մեջ կմտնի որպես Կովկասի՝ Ռուսաստանից ազատագրման օր․ Սաակաշվիլին՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Լուրեր

25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխել Սաակաշվիլին անդրադարձել է Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ու համատեղ հայտարարությանը։

«Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենում պատմական կարևոր իրադարձություն։ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ բանակցեցին, բայց ամեն ինչ արագացավ Ամերիկայի նախագահի միջամտության շնորհիվ։ Այսօրը համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես Կովկասի՝ Ռուսաստանի ճիրաններից ազատագրման օր»,-գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ «Ռուսաստանը արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը և դեռևս պահպանում է Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը խամաճիկ ռեժիմի միջոցով, սակայն այդ վերահսկողությունը, հավանաբար, երկար չի տևի»։

Հավելենք՝  ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 7-8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ԱՄՆ նախագահի օրակարգի՝Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին երկկողմ առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա համատեղ հայտարարություն կլինի։

WP-ն էլ իր աղբյուրներին վկայակոչելով հայտնել էր, որ Թրամփի հետ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով, հնարավոր է, հայտարարվի խաղաղության պայմանագրի մասին։

Էմմա Չոբանյան