Թրամփն առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ․ հայտնի է հանդիպումների ժամանակացույցը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին երկկողմ առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով  Bloomberg-ի լրագրող Ջասթին Սինկին ուղարկված ԱՄՆ նախագահի հանդիպումների օրակարգը։

Ըստ դրա օրակարգի՝ օգսոստոսի 8-ին Վաշինգտոնի ժամանակով 14։30-ին նախագահ Թրամփը երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ։ Ժամը 15։20-ին Թրամփը կընդունի Ադրբեջանի նախագահին, իսկ ժամը 16։00-ին նա համատեղ հայտարարություն կանի ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում բնակվող ադրբեջանական «Թուրան» գործակալության նախկին թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ուրբաթ Սպիտակ տանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այնուհետև նա այլ մանրամասներ էր ներկայացրել։

«Այս ուրբաթ կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի մասին որոշ մանրամասներ՝ ըստ իմ աղբյուրների։ Թրամփն առաջինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, հետո կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Այնուհետև երեք առաջնորդները համատեղ հայտարարություն կանեն»,- գրել է լրագրողը X-ի միկրոբլոգում։

Այսօր արդեն Երևանը պաշտոնապես հաստատեց Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի և հանդիպումների մասին օրեր շարունակ շրջանառվող լուրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի