Մելիքբեկյանն ընտրեց Մելիքյանին․ 1 ամիս՝ Պորտուգալիայի դեմ խաղին պատրաստվելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի դեմ պաշտոնական խաղից ուղիղ մեկ ամիս առաջ ՀՖՖ-ն, փոխադարձ համաձայնությամբ, դադարեցնում է հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի հետ համագորկացությունը․ նրան փոխարինելու է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ, 46-ամյա Եղիշե Մելիքյանը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան՛տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ»,- ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Վան՛տ Սխիպն իր հերթին հաջողություն է մաղթել ազգային հավաքականին՝ ընդգծելով, որ հույս ուներ շարունակել համագործակցությունը, բայց հարգում է ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ 61-ամյա նիդերլանդացի մասնագետը հավաքականը գլխավորեց ընդամենը 5 ամիս։ Պայմանագիրը 1+1 ձևաչափով էր, այսինքն՝ կնքվել էր մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Սակայն վան՛տ Սխիպը անգամ մեկ տարի չմնաց պաշտոնում, և պայմանագիրը վաղաժամ խզելու համար ֆեդերացիան պետք է տույժ վճարի նրան, թե որքան, դեռևս հայտնի չէ։ ՀՖՖ խոսնակը մեր հեռախոսազնագերն անպատասխան թողեց։ 

Fast TV-ի ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը թեև մարզչին փոխելու որոշումն արդարացված է համարում, բայց ընդգծում է՝  նման լուրջ փոփոխությունը Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ, առանց ընկերական հանդիպումների, անսպասելի էր։

«Մեդիամաքս սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասում է՝ թեկուզ այս փուլում վան՛տ Սխիպի փոխարինումն անհրաժեշտություն էր։

Եղիշե Մելիքյանը, որը «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի կարգավիճակում մինչ այս կոշտ քննադատում էր ֆեդերացիայի նախագահին ու փոխնախագահին, հրաժարվում էր ֆեդերացիայից մրցանակներ ընդունել, այսօր արդեն ժպիտով լուսանկարվել է Մելիքբեկյանի հետ։ Հավաքականի նոր մարզիչը, որի նշանակմանը երկրպագուները դրական են արձագանքել, ասել է, որ գիտակցում է պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ է պատվով անցնել այս ճանապարհը: 

Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից: «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականին՝ Երևանի «Ալաշկերտ»-ից հեռանալուց հետո։ Նրա ղեկավարությամբ «Փյունիկ»-ը երկու անգամ դարձել է Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ Մելիքյանը երկու անգամ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ։ 

Փաստորեն, հանուն հավաքականի, Մելիքյանն ինչպես ավելի վաղ հայտարարել էր՝ մի կողմ է դրել բոլոր տարաձայնությունները և ընդունել հավաքականի գլխավոր մարզիչը դառնալու առաջարկը։  

Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թվականի նոյեմբեր: Արման Աբելյանն ընդգծում է՝ պայմանագիրը կարող էր ավելի երկար ժամկետով կնքվել, քանի որ ֆուտբոլասերների մեծ մասը հենց նրան էր տեսնում հավաքականի ղեկին։  

Դավիթ Ալավերդյանը սեպտեմբերին Պորտուգալիայի դեմ հանդիպումից մեծ   ակնկալիք չունի, բայց Մելիքյանի գլխավորած հավաքականը հաջորդ մրցափուլերում՝ Իռլանդիայի և Հունգարիայի հետ խաղերում, ըստ նրա, կարող է լավ արդյունք ցույց տալ։ Աբելյանը նույնպես կարծում է, որ առաջիկա հանդիպումներում կունենանք հոգեբանորեն ու տակտիկապես ավելի պատրաստ հավաքական։ 

«Փյունիկ»-ը շնորհակալություն է հայտնել Մելիքյանին, բայց թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում, դեռևս հայտնի չէ։ Իսկ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Մելիքյանի նշանակումից հետո պաշտոնապես հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Նա պարզաբանել է, որ  մի անգամ փորձել է աշխատել Մելիքյանի հետ, բայց չի ստացվել, երկրորդ անգամ էլ չի ստացվելու։ Եղիշե Մելիքյանն ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի հետ զրույցում նշել էր, որ Հարոյանին միայն ասել է, որ նրա խաղամակարդակը չի համապատասխանում  «Փյունիկ»-ում իր դավանած ֆուտբոլին։ 

Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի Պորտուգալիայի դեմ սեպտեմբերի 6-ին՝ Հանրապետական մարզադաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան