«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել էին բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզվել է, որ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սնունդի մեջ թաքցրել էին բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ։

«Միջոցառումների շրջանակներում ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված 4 դատապարտյալի և վերջիններիս կողմից ազատազրկված անձանց բաշխվող սնունդը։

Խուզարկության արդյունքում հացերի միջից հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս և սղոց-դանակ, իսկ մեկանգամյա օգտագործման տարայում լցված հարիսայի միջից ծառայողները հայտնաբերել են 2 սրվակ, որոնցում առկա են եղել ընդհանուր 7 մլ, թմրանյութի նմանվող, սպիտակ հեղուկ զանգված։

Շարունակելով միջոցառումները՝ ծառայողները խուզարկություններ են իրականացրել նաև տեխնիկական սպասարկման մասնաշենքի տարբեր հատվածներում։ Արդյունքում՝ սննդի բաշխման սենյակի պատի մեջ պատրաստված թաքստոցից, դատապարտյալների կացարանից, պահարանից, պարանից կախված լվացքի միջից հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, լիցքավորման սարք՝ իր լարով, ինտերնետ հասանելիությամբ թվային սարք և դանակ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։